Ազգային ժողովի պատգամավոր, թավշյա սկանդալային քաղաքական գործիչ, վաստակավոր «շիշ բռնող»՝ Հայկ Սարգսյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին մայրաքաղաք Երևանում ։

Մինչև 2012 թվականը սովորել է ՀՊՏՀ-ում ֆինանսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինում։

2012-2014 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում ։ 2014 թվականին ղեկավարել է իր հիմնադրած «1-ին Ավտո» ընկերությանը։ 2018-2019 թվականներին աշխատել է Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Այնուհետև Թավիշ ։ Թվում է պետք է ասեի, որ փոխվեց նրա կյանքը ։

Բայց ՝ ոչ քանի դեռ 90-ականներին ուրիշի երեխաները հացի կարոտ էին, Շիշ բռնողի հայրը սոցապի փողերով դղյակ էր կառուցում ։ Եվ սա չափազանցություն չի ։

Իր դղյակի հիմնական շինարարական աշխատանքները Զարեհ Սարգսյանը սկսել է 1998թ.։ Իսկ պետական գնումների գործակալության տնօրեն, ըստ լուրերի, դարձել է բացառապես Ալեքսան Հարությունյանի շնորհիվ, որի մասին, ի դեպ, Զ. Սարգսյանն իր մտերիմների շրջապատում չի թաքցնում։ Վերջինս անընդհատ կրկնում է. «Քանի Ալիկը կա, ես կլինեմ»։ Իսկ կենսաթոշակների հիմնադրամում աշխատած տարիների ընթացքում կատարած չարաշահումներն այդպես էլ մինչև օրս մնացել են «չբացահայտված» թերևս այն պատճառով, որ նրան սատարում է թե՛ անձամբ վարչապետը և թե՛ Ալեքսան Հարությունյանը։ Եվ հետո էլ տեղի-անտեղի ով հասցնում բղավում է, թե ինչու թոշակառուներն իրենց թոշակները չէին ստանում, երբ հատկացումներն արվում էին ժամանակին։ Ահա թե ինչու. Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվում էր Երեւան և այստեղ դղյակ էր կառուցում, որտեղ և ապրում է մինչ օրս ։

Այստեղ գալիս է պարադոքսը, նախկինների հաշվին ինքնահաստատվածը, ում հայրը թաթախված է կոռուպցիայի մեջ , հիմա խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից և նախկինների սխալներից ։

Հայկ Սարգսյանը, ժողովուրդի հաշվին դիզել է այն, ինչ հասարակ քաղաքացին չի կարող անել մեկ դարում ։

Սարգսյանների ընտանիքը լուրջ մտածումա, որ այս ազգի հիշողությունը երեք տարվայա՞: Նրանք իրենց կարճ խելքով մտածում են, որ ամեն ինչ տենց հեշտ մոռացվելու է գնա ու ամենազավեշտալին այն է, որ սրանց մոտ Դավաճան կոռուպիանեռ լինելը գենետիկ է:

Շիշ բռնողի հայրը` Զարեհը Տեր Հուսիկի ու Եգորյան Էդիկի հետ ողջ Կռասնին թալանեց` նախկին գործկոմի նախագահի տակը «փորելով» ու արանքից հանելով «բանտիկով» նվեր տվեց Արծվաշենը, ու նրանք մտածում են Գեղարքունիքի ժողովուրդը այս մոռանալու են:

Պատկերացնում եք չէ՞, հայրը հող տվող դավաճան, ինքը հող տվող : Եվ նրանք մեր երկրի դեմքերից մեկն են հիմ։

Աշխեն Վիրաբյան