Պատմաբան, գրող Վահե Լոռենցը զուգահեռներ է անցկացնում Հայաստանի առաջին հանրապետության և մեր օրերի միջև՝ նշելով նմանություններն ու տարբերությունները։

Վերլուծելով առաջին հանրապետության իրադարձություններն ու ներկան տեսնում ենք, որ գրեթե մեկը մեկին պատմությունը կրկնվում է։

 Ինչպես և 100 տարի առաջ, այսօր էլ նույն են մարտահրավերները։

 Ռազմաճակատի պարագիծը գրեթե 1200 կմ․ էր։ Սկսվում էր Սև ծովից՝ Տրապիզոնից մինչև Ուրմիա լճի ափերը։ Նման հսկայական սահմանագծով հայկական զինուժը ուղղակիորեն անկարող էր դիմադրել թուրքին։

 Անկարողությունը հիմնականում պայմանավորված էր անկազմակերպվածությամբ և պառակտվածությամբ։  Հարկավոր է փաստել, որ հայոց քաղաքական միտքը, այդ պահին, տկար էր։ Տկար էր այնքանով, որ նույնիսկ այդ ողբերգական օրերին,  երբ կրկին դրված էր հայի լինել չլինելու հարցը՝ պառակտվածությունը շարունակվում էր և կրկին չկար ազգային երազանք և պետական մտածելակերպ։ 

 Տվյալ ժամանակաշրջանը նաև հերոսների անուններ ունեցավ։ Ունեցել ենք նաև հիշատակման արժանի դիմադրություններ, որոնք սակայն դուրս են մնացել դասագրքերից։

Մարտերը ընթանում էին երեք ճակատներով և չնայած դրան չկար համազգային միասնականություն, չկար համազգային դիմադրություն։

Ղարաքիլիսայում ընթացան սաստիկ մարտեր, հայերը կռվեցին մինչև արյան վերջին կաթիլը, սակայն պարտվեցի այս ճակատամարտում ։ Միևնույն ժամանակ դա այնպիսի պարտություն էր, որի մասին խոսեցին նաև թշնամիները ընդգծելով, որ այդ պարտությունը հայերը կրեցին պատվով։

Ապարանից թշնամին պարզապես ճողոպրեց, մի քանի անգամ հայտնվելով ծուղակում։ 

Ապարանում և Սարդարապատում տեղի ունեցած հաղթանակները առաջինն էին որպես ճակատամարտ, երբ հայերը հաղթեցին թուրքերին։ Մինչ այդ գործում էին ֆիդայական խմբեր։

 Միևնույն Ժամանակ այս ճակատամարտները չէին հետապնդում պետական գաղափարախոսություն և չունեին քաղաքական նպատակ։

Պատմաբան, գրող Վահե Լոռենցը անդրադարձ է կատարել հայոց 100 տարվա պատմությանն ու հասել մեր օրեր, ներկայացնելով իր սուբյեկտիվ տեսանկյունը իրողություններին։