2018 թվականի գարունը, մեր ժողովուրդին բերել էր՝ ապագա օրերի հույս ու հավատ ։

Հանրությունը գրեթե համատարած լցվել էր դրական սպասելիքներով և ոգևորության խանդավառ ալիքով ։ Մարդիկ վստահ էին, որ ազատ խոսքը այլևս կլինի ՝ազատ խոսք։

Քննադատությունը- քննադատություն, այլախոհությունը-այլախոհություն։

Եվ այս ամեն կլինի հօգուտ պետության և ընդունելի ու հարգելի ժողովուրդի համար ։ Երեք տարի անց․ սպասելիքները վերածվել են տագնապի և հիասթափության ։

Այս ամենը դառձել է , աղետ ՝ մարդաբանական աղետ է ։

Եվ այս աղետ շրջանում ,եղան հայտնիներ, ովքեր բացահայտ աջակցում էին Փաշինյանին ։ Նրանցից , ոմանք կարճ ժամանակ անց հասկացան, թե ովքեր են իրականում ՝ այդ խրոխտ «հեղափոխականները» ։Ընդունելով իրենց սխալը , վերանայեցին իրենց դիրքորոշումը ։

Բայց եղան նաև «հայտնիներ» , ովքեր շարունակում են մնալ կույր և մնալ ակդ մարդասպանի կողքին ։

Կապիտուլյանտի աջակիցների մեծ մասը անադեկվատ են, որը բնական է այս իրականության մեջ ։ Բայց կան անուններ որոնց աջակիցների ցուցակում տեսնելը առնվազն մտահոգիչ է ․

Օրինակ ՝ Վահագն Հայրապետյանը։

Հիշեցնեմ , որ սա նույն Հայրապետյան է , ով 2017-ին հերքում էր իր կապը Փաշինյանի հետ և հերքում էր «Ելքի» քարոզարշավին իր մասնակցությունը և նվագումը ։

Այս մասին Հայրապետյանը ասել էր․

«Չէ, չէ, դա ամենահիմար բանն եք ասում, ես իմ գործն եմ անում, փող են տալիս, նվագում եմ, գնում եմ տուն, ես քարոզարշավին չեմ մասնակցում, ո՞նց կարելի է, երաժիշտն ի՞նչ մասնակցի քարոզարշավին, այսինքն՝ ի՞նչ անի….։ Ես իմ աշխատանքն եմ անում, նվագում եմ, դրա համար վարձատրվում եմ ու գնում տուն, այդքան մի բան, մնացածը չգիտեմ այնտեղ ինչ է կատարվում» ։

Հետաքրքիր է հիմա ՝ երբ հայրենիքը բզկտված է , կրկին գումարի համար է, բեմից աջակցում ՝ Նիկոլին ։

Նիկոլական «հայտնիներից» ամենա ընդգծվածը Հովհաննես Ազոյան է․

Ազոյանը մի անգամ գրել էր․

«Վաղը ես կանեմ այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը… կներեք աշխատանքի չեմ կարող գալ … խոսք եմ տալիս հենց երկիրը փրկենք…. էլ աշխատանքից անգամ չեմ ուշանա» ։

Եվ նա մինչև հիմա չի հայտնվել աշխատավայրում, երկիրնա փրկում Մոսկվայից։

Նույն կերպ հանուն ՛ Նիկոլի պայքարում է ՝ Սոս Ջանիբեկյանը ։ Նա կես ժամը մեկ մի հատ տափակ ստատուս է գրում ։ Մեղադրելու չի տղան Նիկոլի թվին «ազատվեց» կոմպլեքսներից ։

Իսկ ինչ եղավ ՝ 2018-ի «հեղափոխական» այլ մշակույթային գործիչների հետ ՝ հաջորդթիվ ։

Աշխեն Վիրաբյան